21 մարտի 2016 - 22:13 AMT
Արոնյանը պարտվել է Անանդին Հավակնորդների մրցաշարում

Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել: Մրցաշարի 9-րդ փուլում Արոնյանը սևերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

Առաջատար Սերգեյ Կարյակինը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ:

Արոնյանն, այսպիսով, 5 միավորով գտնվում է մրցաշարի երրորդ հորիզոնականում` հետ մնալով Կարյակինից ու Անանդից:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Կարդացեք նաև. ՖԻԴԵ-ն որոշեց պատժել Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար