ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարhը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 21-ի գիշերները նվազել է մոտ 4-6 աստիճանով: Երևանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ էին:
Կարդացեք նաև՝ Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը հնարավոր է -1...-4°C