31 մարտի 2016 - 18:28 AMT
ՀՀ-ում ամառային հանգիստն անցկացնել պատրաստվող ռուսաստանցիների թիվն աճել է 35%-ով

Ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում են զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ:

Ինչպես գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը՝ momondo տոմսերի վաճառքի ու հյուրանոցների ամրագրման համակարգի տվյալներին հղում անելով, ամենից շատ աճել է Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը: Դեպի Բաթումի ամրագրումների քանակն աճել է 161%-ով, դեպի Թբիլիսի՝ 42%-ով:

Միաժամանակ, դեպի Բաքու զբոսաշրջիկների հոսքն աճել է 84%-ով, դեպի Երևան՝ 35%-ով:

Ընդ որում, Հայաստանն առավել էժան ուղղությունն է ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթը կարժենա 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի:

Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը կարժենա մոտավորապես 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար:

Կարդացեք նաև. ՌԴ-ից Հայաստան ապրիլի ավիատոմսերն էժանացել են 12.5%-ով