31 մարտի 2016 - 23:33 AMT
ԶԼՄ. Թուրքիայում ձերբակալել են ռուսական Սու-24-ի օդաչուին սպանած զինյալին

Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքն, ով իր վրա է վերցրել թուրքական օդուժի կողմից ոչնչացված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուներից մեկի սպանությունը, ձերբակալվել է Իզմիրում:

Այդ մասին է գրում ՌԲԿ-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Չելիքի հետ ձերբակալվել է 13 մարդ: Նրանցից մեծ քանակությամբ զենք է առգրավվել:

Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»:

Մոսկվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստուգում է տեղեկատվությունը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո թուրքական տնտեսության վիճակը նախանձելի չէ: 2002 թ. սկսած Թուրքիան մեծ կախվածություն ուներ ռուսական բնական գազից և նավթից: