Ապրիլի 1-ին Քաղցրաշենի գյուղապետարանի, ապա գյուղի գինու գործարանի մոտ էին հավաքվել Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչները՝ պահանջելով վճարել դեռ աշնանը իրենցից մթերած խաղողի դիմաց գումարները:
Գյուղացիների խոսքով, գինու գործարանը մոտ 200 տոննա խաղող է մթերել և ընդհանուր առմամբ իրենց պարտք է մոտ 185 միլիոն դրամ։
Քաղցրաշենի գործարանըմոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին խաղողի դիմաց. Խոստացել են վճարել մինչև ապրիլի 20-ը
Գյուղացիների հետ նույն օրը հանդիպել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գործարանում խաղողի մթերումներ իրականացրած «Վինար» ընկերության սեփականատեր Ավետ Գալստյան և գործարանի սեփականատեր, պատգամավոր Կարո Կարապետյանը։ Գալստյանը խոստացել է ապրիլի 15-ից 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։։
Գյուղնախարար Կարապետյանը մարտի կեսին իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև ապրիլի 1-ը ամբողջ պարտքը մարել։