Սիրիական բանակը կամավորների ջոկատների աջակցությամբ հրետանային գնդակոծությունից հետո հարձակում է սկսել Հոմս գավառում «Իսլամական պետության» խոշորագույն հենակետը համարվող քրիստոնեական Էլ Քարյաթեն քաղաքի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կատաղի մարտեր են գնում քաղաքի երեք ուղղությամբ: Բանակը կռվում է Էլ Քարյաթենից 4 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքների համար: Գրոհայինները դիմադրում են` կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ ու ծանր տեխնիկա: Ըստ սիրիական բանակի գրոհային ջոկատի հրամանատարի, գրոհի սկզբից ի վեր ոչնչացվել է մոտ 30 ահաբեկիչ: Բուն քաղաքում խաղաղ բնակիչներ չկան: Գրոհայինների կրակակետերը ծայրամասերում են: Սիրիայի հետևակի հարձակումը դժվարանում է, քանի որ շատ է ականների ու պայթուցիկ սարքերի քանակը, որոնք ահաբեկիչները տեղադրել են քաղաքի շրջակայքում:
Էլ Քարյաթենը գտնվում է Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա, և 85 կմ հեռավորության վրա Հոմսից, ունի կարևոր ռազմավարական նշանակություն Դամասկոս-Հոմս մայրուղուն մոտ լինելու պատճառով:
Ընթերցեք նաև. Ռուս սակրավորները կմասնակցեն Պալմիրայի ականազերծմանը