4 ապրիլի 2016 - 16:23 AMT
Տավուշում զինվոր է վիրավորվել. Վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրում հակառակորդի կրակոցից ապրիլի 4-ին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա տեղեփոխվել է Բերդի հոսպիտալ, PanARMENIAN.Net ին տեղեկացրել է Բերդի քաղաքապետ Մանուչարյան Հարությունը:

Հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ վնասվել է զինծառայողի թոքը:

«Վիրավորն արդեն վիրահատվել է: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միացված է արհեստական շնչառության ապարատին»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net ը ապրիլի 3-ին կապվել է Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարների հետ և գիշերվա իրադարձությունների մասին իմացել հետևյալը. Բերդում և մոտակա գյուղերում հանգիստ է եղել: Ներքին Կարմիր աղբյուրյուրում ևս հանգիստ է եղել: Ոսկեվանի ուղղությամբ չեն կրակել, խաղաղ է եղել: Ոսկեպարի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:Նոյեմբերյանում նույնպես հանգիստ էր, չեն կրակել: Պառավաքարում կրակոցներ չեն եղել, խաղաղ էր: Այգեպարում էլ է հանգիստ եղել:

Երևանի զինհոսպիտալում 12 զինվոր է բուժվում, վիճակները կայուն է

Մարտունիում վիրավորված երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել