5 ապրիլի 2016 - 16:08 AMT
ՌԴ-ն Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ` Դաղստանում զորավարժություն է անցկացնում

Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնում «Դալնի» պոլիգոնում:

Ինչպես տեկեկացնում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը, Հարավային ռազմական օկրուգին հղումով, զորավարժություններին մասնակցում է մոտ 1.000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա:

Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:

Ապրիլի 5-ին Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ապրիլի 9-ին կայցելեն ՀՀ