10 փետրվարի 2007 - 14:43 AMT
Վ.Օսկանյան. Գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայաստանի համար
Հայաստանը չպետք է տուրք տա հակագլոբալիստական հովերին, քանի որ, հաշվի առնելով հանրապետության չափերն ու հնարավորությունները, դա բոլորովին իմաստ չունի, «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, փոքր Հայաստանը եւ մեծ հայկական սփյուռքը պետք է օգտագործեն այն հնարավորությունները, որ տալիս է գլոբալիզացիան: Եթե պաշտոնական Երեւանը կարողանա խելամտորեն կիրառել այդ հնարավորությունները, ապա գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայաստանի համար: Եթե հանրապետությունը չօգտվի գլոբալիզացիայի ընձեռած հնարավորություններից, ապա կարող է վերածվել մի պետության, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարարը, գլոբալիզացիան իր հերթին նոր խնդիրներ է դնում պետության առջեւ, որն էլ, իր հերթին, մեծ դեր է կատարում այդ գործընթացներում: