Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամրը օրօրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:
Այդ մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
«Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու», մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու: Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը», - ասել է նա:
Ընդհանուր առմամբ, հավաքվել է 891.583.119 դրամ, 63.707 դոլար, 1938 եվրո, 11.238.600 ռուբլի: Ընթացիկ փոխարժեքերով գումարը կազմում է համարյա $2.1 մլն:
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):