13 ապրիլի 2016 - 16:05 AMT
Գործադիրը կքննարկի ՌԴ-ից գնվելիք զենքի գործարքով պարտավորությունների վերահսկումը

ՀՀ գործադիրի ապրիլի 14-ի նիստում քննարկվելու է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի պարտավորությունների վերահսկման հարցը:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար:

ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվում է հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

ԿԲ-ն մինչև 2016-ի ապրիլի 29-ը «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ պիտի իրականացնի աշխատանքները վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,

ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըլրագրողներին ասել էր, որ ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացը համապատասխանում է նախատեսվածին: