14 ապրիլի 2016 - 11:35 AMT
5 հայ բռնցքամարտիկ՝ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում

Թուրքական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: Ապրիլի 13-ին հայ մարզիկները պայքարում էին կիսաեզրափակչի ուղեգրերի համար:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը առավելության է հասել իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ուժեղ էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնիից, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոկցեկին:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էր նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակչում:

Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն