15 ապրիլի 2016 - 17:26 AMT
Մարտին էլէներգիայի սուբսիդավորման գումարը՝ 534 մլն դրամ

2016-ի մարտին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց Կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 534 մլն դրամ, ինչը 37 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։

Հունվարի համեմատ սուբսիդավորումն ավելացել է 90 մլն դրամով։

Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 571.000 բնակիչ-բաժանորդ։ Փետրվարի համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն աճել է 43.000-ով: Մարտին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 514 մլն դրամը, ինչը 35 միլիոնով ավել է փետրվարի համեմատ։

Անցած յոթ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 4,9 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ մոտ 4.8 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։

ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։ Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը։