14 փետրվարի 2007 - 17:40 AMT
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանում ենթադրվում է նոր սարքավորման տեղադրում
Փետրվարի 14-ին ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նախագահ, ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքում կայանալու է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նիստը ուսումնա-մեթոդական հավաքը: Հայաստանն իր այցի անմիջական նպատակի մասին խոսելով` Վլադիմիր Միխայլովը նշել է, որ նման հանդիպումներն անցկացվում են տարին երկու անգամ, ընդ որում տարբեր պետություններում, որպես միջոցառումները մրցակցային բնույթ ստանան: «Մենք սիրով ընդունեցինք հայկական կողմից հրավերը»,- նշել է գեներալը: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ համակարգող խորհրդի նիստի ժամանակ ենթադրվում է բացառապես աշխատանքային փաստաթղթերի ստորագրում:

Նրա խոսքերով, երեքօրյա այցելության ընթացքում ենթադրվում է մի շարք դասընթացներ անցկացնել, ինչպես նաեւ լինել մարդական դիրքերում, այդ թվում նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան, եւ նշել առաջիկա հեռանկարի աշխատանքի ծրագիրը: Գյումրիի ռազմակայանի հնարավոր վերասարքավորման մասին հարցին պատասխանելով` Վլադիմիր Միխայլովը ասել է, որ դա ենթադրվում է: Նա, սակայն, խուսափել է կոնկրետացնելուց, ավելացնելով միայն, որ քանի որ արդիականացում է անցկացվում, ապա այն ենթադրում է նոր սարքավորման տեղադրում: