Ապրիլի 15-ի դրությամբ Արցախի սպառազինության համար հանգանակություններ կատարելու՝ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է 3337 մարդ:
Նշված օրվա ընթացքում հաշվեհամարը համալրվել է 431.400.000 ՀՀ դրամով: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 2.793.000.000 ՀՀ դրամ:
Ապրիլի 14-ի դրությամբ փոխանցումները կազմել էին, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ (մոտ $4.920 մլն): Հանգանակում է կատարվել 2,930 անձի կողմից: Այսպիսով, 1 օրում հանգանակել է 407 մարդ, որոնց հանգանակությունների թիվը կազմել է մոտ $900 հազար:
Ամբողջ գումարն ուղղվելու է սպառազինության գնմանը:
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):