Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդներից մեկին` Սուլեյման Շաբիբ ալ Ջաբուրիին, գրում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Բացի այդ, սպանվել է նաև ԻՊ առաջնորդի 2 օգնական: Մարտին ԻՊ մեկ այլ առաջնորդ Աբու Ումար աշ Շիշանին մահացավ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով ստացած վերքից:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա:Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է սիրիական Ռաքքայում:
Ծայրահեղական կազմակերպության անդամների մասին տվյալները տատանվում են` 50-200 հազարի սահմանում: Ըստ սիրիական ԶԼՄ-ների, ԻՊ գրոհայինների կողմից կռվում է մոտ 70 հազար օտարերկրացի վարձկան, որից 5-7 հազարը Ռուսաստանից են ու ԱՊՀ-ից:
Ընթերցեք նաև. Reuters. Նավթի գների անկման պատճառով ԻՊ եկամուտները նվազել են