19 փետրվարի 2007 - 13:35 AMT
Կոնգրեսական Զաք Սփեյսը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին
Ներկայացուցիչների պալատի անդամ Զաք Սփեյսը Օհայոից միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը, այդպիսով Հայաստանին աջակցող խմբի անդամների թիվը հասավ 147-ի: «Ամերիկայի հայ համայնքի առջեւ ծառացած են բազում կարեւոր խնդիրներ, Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ Հայաստանի զարգացման տեխնիկական եւ ֆինանսական ապահովումը: Մենք հուսով ենք, որ համագործակցությունը Զաք Սփեյսի հետ արդյունավետ կլինի այդ կարեւոր հարցերի լուծման գործում»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: