23 ապրիլի 2016 - 20:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում ջահերով երթ է. Այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:

Հավաքված երիտասարդները մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության տարիներին զոհված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշներից էլ վառեցին ջահերը:

Երթի մասնակիցներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվեցին առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդի բլուր:

Գիշերը երիտասարդները հերթապահություն կսահմանեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ: Երևանում ջահերով երթն անցկացվում է արդեն 17-րդ անգամ:

ՖՈՏՈՇԱՐՔ