24 ապրիլի 2016 - 15:49 AMT
Մոսկվայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է

Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցել են նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր:

Այնուհետև Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ տեղի է ունեցել սրբադասված նահատակների բարեխոսության կարգը:

Ավելի ուշ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեկնարկել է Ցեղասպանության հիշատակին նվիրված հանրահավաքը: Դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից, Life-ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մեծ երթ Ամստերդամում. Հայոց ցեղասպանության մասին բրոշյուրներ են բաժանվել

Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ ավանդական ցույցը տեղափոխվել է` լարված և բարդ իրավիճակի պատճառով