25 ապրիլի 2016 - 15:02 AMT
Արցախի ազատամարտիկների միությունը ՊԲ-ին ավելի քան 500 մլն դրամ է հանգանակել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ամբողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահից, իր ամբողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղել է նաև Արցախի ազատամարտիկների միությունը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի այն, որ առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով:

Այս համատեքստում, օրերս, միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, ՊԲ-ին տրամադրվել է 543 մլն դրամ:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարինապրիլի 4-20-ը փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, մոտ $6 մլն 890.000 (3.317.000.000 դրամ)։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում:

Օբնինսկի հայ համայնքը «ՈւԱԶ» մեքենաներ է նվիրաբերել ԼՂ պաշտպանության բանակին