25 ապրիլի 2016 - 16:23 AMT
Պեսկով. Կրեմլում իրավիճակը Ղարաբաղում փխրուն են գնահատում

Կրեմլում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում գնահատում են որպես շատ փխրուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Որպես շատ փխրուն»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման կամ բանակցային գործընթացի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Երևանում: «Շինծու ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ տարածել պետք չէ: Ասեկոսեների հիման վրա եզրակացություններ անելու իմաստ էլ չկա: Լավրովը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որ կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում, հնարավոր լինի ավելի հարմար նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Լավրովը առաջարկների փաթեթ չի բերել»,– շեշտել է ՀՀ արտգործնախարարը:

Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել