26 ապրիլի 2016 - 12:07 AMT
Արոնյանը Ստավանգերում 6-րդ ոչ ոքին է խաղացել. 6-րդ տեղում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 6-րդ անգամ ոչ ոքի է խաղացել Ստավանգերի մրցաշարում:

Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Հայ շախմատիստը 3 միավորով 6-րդ տեղում է:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն է: Մրացաշարում գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը