21 փետրվարի 2007 - 18:04 AMT
ԵՄ-ն միշտ մեծ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի տարածաշրջանին
ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը կաջակցի հայ-գերմանական հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, Եվրամիությունը միշտ մեծ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի տարածաշրջանին: «Այժմ այդ ավանդույթը հատկապես ուժեղացել է այն բանի շնորհիվ, որ Գերմանիան միշտ նշանակություն է տվել փոքր երկրների հեր հարաբերություններին»,- նշել է Ղազինյանը:

«Այս լույսի ներքո Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցելությունը Հայաստան մեծ նշանակություն ունի: Գերմանիայի պաշտոնական շրջանակները ցանկանում են Հարավային Կովկասը տեսնել` որպես ընդհանուր աշխարհաքաղաքական միավոր: Գերմանիան տարածաշրջանի ապագան տեսնում է տարածաշրջանի երկրների խաղաղ համագործակցության մեջ»,- ասել է Գերմանիայում ՀՀ դեսպանը: