30 ապրիլի 2016 - 00:15 AMT
Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիան ու Ղարաբաղը

Ապրիլի 29-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել:

Զրույցի հիմնական թեման սիրիական ճգնաժամի կարգավորումն էր՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի, շրջափակված բնակավայրերին հումանիտար օգնության տրամադրման ու կայուն քաղաքական երկխոսության կայացման շնորհիվ: Լավրովը շեշտել է խաղաղ բանակցություններին քրդերի ներգրավման ու սիրիական ընդդիմության ուժերի և ահաբեկիչների տարանջատման անհրաժեշտությունը:

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրության հարցեր:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հանդիպում էին անցկացրել: Նրանք քննարկել էին Անդրկովկասում անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: