2 մայիսի 2016 - 10:24 AMT
Գյումրիում հակատանկային ուսումնական ականներ են հայտնաբերվել

Մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում քաղաքացին հայտնաբերել է ականանման առարկաներ: Արտակարգ իրավիճակների նախարարությոընը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված:

Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: