3 մայիսի 2016 - 15:13 AMT
«Ջեբհաթ ան Նուսրան» գրոհում է Հալեպը. Հրթիռակոծվել է հիվանդանոցը, ավելի քան 10 զոհ կա

«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին իր աղբյուրի վրա հղումով:

«Ան Նուսրայի» ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցները գրոհում են Հալեպը գիտական ավանի կողմից: Բանակն ու աշխարհազորը հետ են մղում գրոհը, աջակցում են նաև Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռները»,-ասել է զրուցակիցը:

Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել է ավելի քան 10 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հալեպի աշխարհազորում սեփական աղբյուրի վրա հղումով:

«Ահաբեկիչները հրթիռներով գրոհել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Ավելի քան 10 զոհ կա, տասնյակ մարդիկ վիրավորվել են, վիրավորներից շատերի վիճակը ծանր է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Մայիսի 2-ին ահաբեկիչները գրոհի փորձ ձեռնարկեցին Հալեպի արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածներում: Կառավարական զորքերը հետ մղեցին գրոհայինների հարձակումը Սիրիայի ՌՕՈւ աջակցությամբ: Արդեն մեկ շաբաթից ավելի է Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: