3 մայիսի 2016 - 16:48 AMT
Մարտակերտը վերականգնվում է. Շինաշխատանքներ են տարվում

Հակառակորդի կրակից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:

Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում արդեն սկսվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին:

Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտում ավերածություններ են եղել: ԼՂՀ ՊՆ-ը լուսանկարների միջոցով ներկայացրել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները: