5 մայիսի 2016 - 12:59 AMT
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը՝ ԼՂՀ նոր օմբուդսմեն

ԼՂՀ Ազգային ժողովը մայիսի 5-ի նիստում ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան է նշանակել Ռուբեն Մելիքյանին:

Ապրիլի 29-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ռուբեն Մելիքյանը ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարն է (2012-2013), արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: Մոտ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Անկուսակցական է:

2016-ի հունվարին հրաժարական է տվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՀՀ նոր օմբուդսմեն էր նշանակվել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: