Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար:
Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին 2015-ի նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը:
Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և ցմահ ազատազրկում է պահանջել երկու մեղադրյալի համար:
Նրանց մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության, պետական գաղտնիք բացահայտելու, լրտեսության, կեղծ լուրեր տարածելու մեջ:
Մայիսի 6-ին դատավճռի հրապարակումից առաջ դատարանի շենքի մոտ մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: