Մայրաքաղաքում երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություն կա, որոնք կանգնած են ծանր խնդրի առաջ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Օրինակ, թիվ 53 միկրոավտոբուսային երթուղին վատ վիճակում էր: Սպասարկողը Նորից հրաժարվեց, փոխարինեցինք: Ցանկանում ենք, որ խնդիրը կարգավորվի: Ինչքանով կկարգավորվի, հստակ չէ, առաջիկայում կերևա»,-ասել է Նավասարդյանը, մեջբերում է Panorama.am-ը:
Քաղաքապետարանի վարչության պետի տվյալներով, կան նաև այլ ընկերություններ, որոնք երթուղին սպասարկում են, սակայն սնանկության եզրին են կանգնած:
2013-ին Նավասարդյանը նշել էր, որ ենթադրվող ուղեվարձի թանկացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն: