11 մայիսի 2016 - 15:00 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է կրկին բանակցությունների սեղանի մոտ նստեն: Մենք կոչ ենք անում նրանց մեծ համապարփակ խաղաղ պայմանագիր կնքել: Մենք կարծում ենք, որ դա կարևոր է»,-ասել է Սեկուտան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ԱԳ նախարար Նալբանդյանը մասնավորապես ներկայացրել է այն պայմանները, որոնց կատարումը կնպաստի բանակցությունների վերսկսմանը: Նա նշել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը: ։