12 մայիսի 2016 - 14:54 AMT
Ըմբիշ Սաֆարյանը կմասնակցի Օլիմպիադային. 2 մարզիկ որակազրկվել է

2013-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) գործկոմի նիստում պետք է քննարկեր Դավիթ Սաֆարյանին ուղեգիրը տրամադրելու հարցը, քանի որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչի հետևանքով մարզիկները որակազրկվել են:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը որոշել է ուղեգիրը տրամադրել Սաֆարյանին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուներ Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: