13 մայիսի 2016 - 10:20 AMT
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը և Օրենսդիրների սենատը միաձայն բանաձևեր են ընդունել` ապրիլի 24-ը ճանաչելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր, հայտնում է Tert.am-ը The Armenian Weekly-ի վրա հղումով:

Այս կառույցները տասնամյակներ շարունակ պայքարել են ճշմարտության ու արդարության համար և վերահաստատել, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ռոդ Այլենդի նահանգը ճանաչում է և կոչ է անելու նախագահին ճանաչել, որ Թուրքիան հանցագործություն է կատարել:

Ապրիլի 14-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Ղազարյանը և Աարոն Ռեգունբերգը բանաձևը ներկայացրել էին քննարկման, որն անցավ միաձայն:

Մայիսի 4-ին հայտնի է դարձավ, որ Արևմտյան Վիրջինիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը:Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս: