13 մայիսի 2016 - 16:54 AMT
ՀՀ-ն 6 մարզիկով կներկայանա մարմնամարզության ԵԱ-ին

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ մարզիկները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում նրան, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

2016-ի մարտին ՀՀ մարզիկները 3 մեդալով են վերադառձել մարմնամարզության աշխարհի գավաթից:Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել է առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթակիր Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: