13 մայիսի 2016 - 18:21 AMT
ԼՂՀ նախագահն այցելել է Մատաղիս. Քննարկվել է գյուղին հասցված վնասների վերացումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղին և հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:

Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է բնակիչներին՝ կարորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել արարել հայրենի բնակավայրում:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերըառավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը: