Ադրբեջանն ահաբեկչական պետություն է և նման պետություններին բնորոշ է գործում է: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսանակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորած վերջին օրերի լարվածությունը, հայտնում է Tert.am-ը:
Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:
«Պատճառն այն է, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է և նման պետություններին բնորոշ է հենց այդպիսի պահվածք: Ուրիշ որևէ այլ նպատակ չկա, առավելևս այս ամիս կային օրեր, որոնք իրենց նշանակությամբ այսպիսի խենթ վիճակում գտնվող պետությանն էլ ավելի են խենթացնում, օրինակ՝ մայիսի 9-ը՝ եռատոնը, մայիսի 11-ը՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, ամսի 12-ին եղել է զինադադարի հաստատման 22-րդ տարեդարձը, և այդ օրերին պետք է մի վատ բան անեին»,-ասել է նա:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա նախագահների հետ հանդիպումով չի՞ պայմանավորված` Բաբայանն ասել է.«Ընդհանրապես միշտ նման հանդիպումների նախօրեին, կամ դրանից հետո, Ադրբեջանը նման քայլերի դիմում է, առաջ ավելի ընդգծված, իսկ հիմա միշտ է դիմում, որովհետև «հիվանդությունը» զարգանում է»:
Այն դիտարկմանը, թե փոխանակ այդ հանդիպումները խաղաղությունն ամրապնդեն, կարծես, հակառակ արդյունք են ունենում Բաբայանը պատասխանել է, որ Ադրբեջանը միշտ էլ շարունակելու է այդպիսի քայլեր կատարել, դրա համար համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ այդ զինադադարի խախտումների արձանագրում սկսեն: «Հիմա պետք է վերանայվեն մոտեցումները, պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն միջնորդների կողմից, որպեսզի այս խնդիրը կարգավորվի, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսելու մեխանիզմներ ներդրվեն»,-ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի այս պահվածքը չի ենթադրում, որ խաղաղության դիմաց իրենք զինջումներ են ցանկանում` Դավիթ Բաբայանն ասել է.«Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս պատերազմի ժամանակ այնպես է իրեն վատ, խայտառակ ձևով պահել, որ ինչ զիջումների մասին կարող է խոսքը գնալ: Ընդհանրապես այս հակամարտությունը չի կարող լուծվել զիջումներով, այն մաքսիմում կարող է լուծվել փոխզիջումային տարբերակով, այն էլ համարծեք փոխզիջումներով, սակայն միակողմանի զիջումները կբերեն ողբերգությունների»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի, ոչ թե միջնորդ երկների կողմից ներկայացված վերջնագրերով, այլ կողմերը պետք է գան համապատասխան համաձայնության:
ԼՂՀ նախագահի խոսնակը նաև ասել է, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա թելադրել կամ վերջնագրեր նեկայացնել, այլ կարող է միայն շանտաժի դիմել և հանցագոծություններ անել:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիման ակնկալիքներին` Բաբայանը կարևորել է զինադադրի ռեժիմն արձանագրող մեխանզիմների ներդրումը: «Պետք է սկսել ամենաստորին օղակից, հետո գնալ առաջ»,-ասել է նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ