16 մայիսի 2016 - 10:26 AMT
Ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ՝ սամբոյի ԵԱ-ից

Ռուսական Կազան քաղաքում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակչում Մխիթարյանը 0-1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն զիջել ռուս Ռուսլան Գասախանովին և բավարարվել միայն արծաթե մեդալով:

Ավելի վաղՀայաստանի ներակայացուցիչ Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր: 52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցել է Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվել է և արժանացել արծաթե մեդալի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Սամբոյի Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 30 երկրի մոտ 400 մարզիկ: