16 մայիսի 2016 - 12:30 AMT
Բռնցքամարտիկ Մանասյանը` Կորոտկովի անվան միջազգային մրցաշարի հաղթող

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ: Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել:

Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչ:

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը 2014-ին բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդական առաջնությունում: 2014-ինՄանասյանը նաև բրոնզ է նվաճել Չինաստանի Նանջինգուն տեղի ունեցած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում: