Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը:
Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորդները: Հայաստանի հավաքականի անդամ Լև Սարգսյանը աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367.05 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և մտել եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Եզրափակչում հայ մարզիկը բարելավել է արդյունքները՝ վաստակելով 432.75 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:
Այս մրցաձևում մասնակցում էին 12 մարզիկ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50):
2014-ին ջրացատկի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Լև Սարգսյանը 7-րդ տեղն էր գրավել: Նա 7-րդն էր նաևՉինաստանի Նանջինգի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում: