1 մարտի 2007 - 15:41 AMT
Ադրբեջանն ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին
Ադրբեջանն ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին, սակայն չի կարելի նաեւ անտեսել այն փաստը, որ Բաքուն, ինչպես միշտ, կբարձրացնի Իրանական Ադրբեջանի (հին Ատրպատականի) հարցը, կրկին եւ կրկին ընդգծելով այն կեղծ եւ ծիծաղելի թեզը, թե այնտեղ իրենց եղբայրներն են ապրում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, թեեւ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Իրանական Ադրբեջանի բնակիչներն ազերիներ են, այսինքն թրքալեզու իրանցիներ: «Կարծում եմ, որ որեւէ գործողություն Բաքուն չի ձեռնարկի, չեզոք կմնա, քանի որ մի կողմից Ադրբեջանը չի ցանկանա փչացնել ոչ այնքան լավ հարաբերություններն իսլամիստական Իրանի հետ, մյուս կողմից` չի համարձակվի նեղացնել ԱՄՆ-ին»,-նշել է նա:

Թուրքիայի վերաբերյալ Չարչյանը նշել է, որ այնուամենայնիվ նրա տրամադրություններն ամերիկամետ են, թեեւ այժմ շատ բարդ է կանխատեսումներ անել: «Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ընդգծել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ