Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունները PSA պայմանագրերի շրջանակում 2015-ին 37,9%-ով քիչ են շահութահարկ փոխանցել պետբյուջե, քան 2014-ին: Գումարային տեսքով 2015-ին այն կազմել է $453,5 մլն, 2014-ի $730 միլիոնի դիմաց:
Շահութահարկի նվազումը կապված է նաև 2015-ին համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետ: Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության, 2015-ին Azeri Light նավթի տեսակի միջին գինը մեկ բարելի համար կազմել է $53,7, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
Ընդհանուր առմամբ, PSA պայմանագրերի շրջանակում շահութահարկի գծով մուտքերն Ադրբեջանի պետբյուջե 2015-ին կազմել են եկամտի 3,9%-ը:
Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունները PSA պայմանագրերի շրջանակում շահութահարկ են վճարում տարին 4 անգամ` հունվարին, ապրիլին, հուլիսին և հոկտեմբերին: Ընդ որում շահութահարկի գծով ֆիզիկական վճարումները պետբյուջե իրականացվում են ըստ համաշխարհային շուկայում նավթի փաստացի գնի:
Կապիտալ ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ 2016-ի հունվար-ապրիլին կազմել են $2,86 մլրդ, ինչը 31,1%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից:
2016-ի հունվար-ապրիլին պետներդրումների ծավալը հիմնական կապիտալի մեջ կազմել է $532 մլն` բոլոր ներդրումների 18,6% տոկոսը, մասնավոր ներդրումների ծավալը մոտ $2,3 մլրդ` բոլոր ներդրումների 81,4%-ը: