5 մարտի 2007 - 15:04 AMT
Հայոց ցեղասպանություն. Անկարան փորձում է ազդել ԱՄՆ Սենատի վրա հրեաների միջոցով
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չանցնի»,-Վաշինգտոնում հրեական լոբբիի ներկայացուցչին է հայտարարել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Բույուկանիտի հետ հանդիպումից հետո: Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, Լանտոսը Անկարա է փոխանցել հաղորդագրությունը Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Թուրք պաշտոնյաներն անում են ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չընդունվի ԱՄՆ Կոնգրեսում եւ փորձում է իր կողմը քաշել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսին, որը մեծ հեղինակություն ունի Կոնգրեսում: Նշենք, որ 79-ամյա Լանտոսը վերապրել է Հոլոքոսթը: