5 մարտի 2007 - 18:21 AMT
Ադրբեջանական կողմը «մեծապես մտահոգված է» մեկնում Ժնեւ
«Պաշտոնական Բաքուն լուրջ մտահոգության զգացողությամբ է գնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի Ժնեւում կայանալիք հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովը: Ազիմովը համարում է, որ դրա պատճառը երկու ԱԳՆ-ների ղեկավարների նախորդ «անարդյունք բանակցություններն» են Մոսկվայում: «Եթե բանակցությունների նման պրակտիկան շարունակվի, մենք չգիտենք, թե ինչ ենք քննարկելու Ժնեւում: Ես գտնում եմ, որ ադրբեջանական կողմը Ժնեւ է մեկնում մեծ մտահոգությամբ»,-նշել է նա, հաղորդում է Day.az-ը:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների հերթական փուլը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում տեղի կունենա Ժնեւում մարտի 13-14-ին: