Ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, քամին շարունակվել էր մոտ 2 ժամ:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել մնալ շինությունների ներսում:
Ստացվող ահազանգերի վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:
17:28«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը փոփոխվել է:
Ուշացմամբ է վայրէջք կատարել Սամարայի չվերթը (նախատեսված 15:40-ի փոխարեն 16:11-ին) և Մոսկվայի չվերթը (15:45-ի փոխարեն 16:01-ին): Ուշացել են Երեւանից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանչվերթը Սամարա եւ նույն ընկերության չվերթը Մոսկվա:
16:07 ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ և կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ: