24 մայիսի 2016 - 10:21 AMT
Կաթողիկոսի կոչն ասորի ուխտավորներին՝ աջակցեք Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 22-ին ընդունել է Սիրիայից և Իրաքից Հայաստան ժամանած ասորի ուղղափառ եկեղեցու մոտ 50 ուխտավորի՝ Մեծ Բրիտանիայի ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մար Աթանաս եպիսկոպոսի ուղեկցությամբ:

Կաթողիկոսը հորդորել է ուխտավորներին շարունակել նեցուկ լինել Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին, հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլիս խառայությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու փախստականներին վերաբերող խնդիրներին: Այս առնչությամբ եպիսկոպոսը անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, ինչի հետևանքով տարածաշրջանի խաղաղ բնակչությունը կանգնած է ոչնչացման լուրջ սպառնալիքի առջև:

Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հունիսի 25-ին մատուցելիք պատարագին սպասվում է 20-25 հազար հավատացյալի ներկայությունը: Պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր: