25 մայիսի 2016 - 14:10 AMT
Թվային ռադիոհեռարձակման ներդրումը երկարաձգվել է մինչև 2018-ը

Մայիսի 25-ին Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այնուհետև նախագիծը դրվել է քվեարկության:

Կողմ է քվեարկել102 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3:

Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը նշել է, որ առաջարկվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018-ի հուլիսի 20-ը, գրում է Tert.am-ը:

«Ամբողջ աշխարհում իրականցվում է անալոգիային հեռարձակում և գործող ռադիո անալոգիայի հեռարձակման համակարգը ապահովում է ներկա պահանջները ռադիոալիքների քանակի, զանազանության և որակի առումներով»,-ասել է նա և նշել, որ խոսքը հեռուստատեսայինի մասին չէ, այլ ռադիոհեռարձակման մասին է:

Այսպիսով, 2018-ի հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում է լինելու:

Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր նաև թվային հեռուստահեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն: