27 մայիսի 2016 - 09:33 AMT
3 հայ մարմնամարզիկ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում

Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվող մարմնամարազության Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը (248.702 ):

Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը:

Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկել եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։

Նժույգթափերում աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (15.566) և իրավունք ստացել եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից:

Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին: