28 մայիսի 2016 - 15:57 AMT
Ռուսաստանը կամիկաձե անօդաչու թռչող սարք է մշակում

Ռուսաստանում արդեն գոյություն ունեցող անօդաչու թռչող սարքերից մեկը վերափոխում են որպես ռազմամթերք օգտագործելու նպատակով, հայտնում է Լենտա.ռու-ն ՏԱՍՍ-ի վրա հղումով:

«Այժմ անօդաչու թռչող սարք է ստեղծվում, որը ինքնուրույն կհայտնաբերի թիրախը և կոչնչացնի այն թիրախի հետ բախման միջոցով »,-ասել է աղբյուրը ռազմա-արդյունաբերական համալիրում: Սակայն պաշտոնական տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ դեռևս չկա:

«Անօդաչու ավիացիա» ամսագրի գլխավոր խմբագիր Դենիս Ֆեդուտինովն, անդրադառնալով այդ հարցին, ասել է, որ այդ թեման այժմ շատ ակտուալ է` հիշատակելով Ադրբեջանի կողմից իսրայելյան Harop «կամիկաձե» սարքերի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Ըստ Ֆեդուտինովի, նման սարքերը կարող են կիրառվել ՀՕՊ համակարգերի ռադիոտեղորոշիչ կայանների ոչնչացման համար: Նա նաև նշել է, որ զենքով հագեցած անօդաչու սարքի առկայությունը կրճատում է «հայտնաբերում-խոցում» ցիկլը, իսկ դա բարձրացնում է արդյունավետությունն ընդհանուր առմամբ:

Այժմ մի շարք երկրներ կիրառում են այդ կարգի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես հայտնի են իսրայելյան արտադրության Harop անօդաչուները, որոնք Ադրբեջանը կիրառեց նաև ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ: ԱԹՍ նպատակն է թռիչքը մեծ բարձրության վրա, համապատասխան թիրախի ինքնուրույն հայտնաբերումը և դրա ոչնչացումը թիրախի հետ բախման միջոցով: Այն կարող է օդում գտնվել պարեկության ռեժիմով` մինչև 6 ժամ: ԱԹՍ նպատակն է թռիչքը մեծ բարձրության վրա, համապատասխան թիրախի ինքնուրույն հայտնաբերումը և դրա ոչնչացումը թիրախի հետ բախման միջոցով: Թիրախը խոցելու համար օգտագործվում է սարքում առկա պայթուցիկ նյութը: Թռիչքի հեռավորությունը 1000 կմ ավելի է, արագությունը` 185 կմ ժամում:

2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց:

Ընթերցեք նաև. Դրոնների մեծ պատերազմը