9 մարտի 2007 - 18:24 AMT
Մարտի 10-ին Հայաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա
Մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղարը, պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի եւ Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Այցի շրջանակներում նախարարը կայցելի Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն, որտեղ գրառում կկատարի Պաշտպանության նախարարության «Ոսկե գրքում»: Նախատեսվում է նաեւ հայկական պատվիրակության այցը Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Մարտի 14-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան: