30 մայիսի 2016 - 12:18 AMT
Հասանով. Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահի դերը

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական բախումների կասեցման գործում զգալի է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը: Ըստ նրա, «միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Ուստի Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,-մեջբերում է Հասանովի խոսքը Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրները պետք է կամք դրսևորեն հակամարտությունը լուծելու համար, գրում է «Կոմերսանտը»:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Կասպրշիկ. ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը